HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

Աֆղանստանի ազգային անվտանգության ծառայությունը կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, հայտնել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու Մոհսեն ալ Մասրիի ոչնչացման մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ 

Ծառայության տվյալներով՝ եգիպտացի ալ Մասրին, որը համարվում էր «Ալ Քաիդա»-ի երկրորդ մարդը պակիստանահնդկական հատվածում և Աֆղանստանում, ոչնչացվել է Աֆղանստանի կենտրոնական Գազնի պրովինցիայում։

Ահաբեկչական կազմակերպության անդամի ոչնչացման ուղղությամբ իրականացված գործողության վերաբերյալ այլ տվյալներ չեն փոխանցվել։

Ալ Մասրիի անունը ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայությունը ներառել էր աշխարհի ամենաորոնվող ահաբեկիչների ցանկում։ Նրա ձերբակալման հրամանն ԱՄՆ-ում արձակվել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Աբու Մոհսեն ալ Մասրիին մեղադրանք էր առաջադրվել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու և ԱՄՆ քաղաքացիների սպանության նախապատրաստման մեղադրանքներով։

Լուսանկարը՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter