
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը երկու տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը կազմակերպել է Արցախում եւ Հայաստանում մարդասիրական տարածաշրջանային նախաձեռնություն՝ հայրենիք բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակը ստանալուց հետո՝ Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ստեղծել է նվիրատվության առցանց հարթակ: Ձեռք բերված բժշկական անհրաժեշտ պարագաներն օգտագործվելու են վիրավոր զինվորներին բժշկական օգնություն տրամադրելու ժամանակ:
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցն այս նախաձեռնությունն իրականացրել է համագործակցաբար Նյու Ջերսիի ՀՅԴ «Դրո» կոմիտեի, Ռիջֆիլդի Սբ. Վարդանանց հայ առաքելական եկեղեցու, Հայ ամերիկյան առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) և Հայ բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հետ։
Կամավորական աշխատանքի արդյունքում փաթեթավորվել է ավելի քան երկու տոննա ընդհանուր կշռով բժշկական պարագաներով շուրջ 250 տուփ։
Մեկնաբանել