HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժություններ է անում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Իրանի ցամաքային զորքերը կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, զորավարժություն են սկսել երկրի հյուսիսարևմտյան սահմանին։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայվել է Իրանի ցամաքային զորքերի հետևակային հատուկ բրիգադներից մեկը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, հրետանային ստորաբաժանում և զրահատեխնիկա։ Tasnim-ի հաղորդագրության մեջ զորավարժություններն անվանվել են «նախազգուշացում թշնամիների համար»:

Ռուսական ТАСС գործակալությունը նշում է, որ նախօրեին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների մոտ Իրանը տեղակայել է զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի էլիտար ստորաբաժանումներ։ Հոկտեմբերի 18-ին լրացել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը, որի երկարաձգման նախագիծը՝ առաջ քաշված Միացյալ Նահանգների կողմից, ավելի վաղ մերժվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Էմբարգոյի ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Իրանը հայտարարել էր, որ արցախյան հակամարտության գոտուց հրետանային արկերը ընկնում են նաև իր տարածք։ Երկրի ԱԳՆ-ն էլ խոստացել էր ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter