HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են դադարեցնել Իշխանյանի հետապնդումը

Ամերիկահայ գրողներ Նենսի Ագաբյանը և Նենսի Գրիգորյանը հետևյալ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն արձակագիր Հովհաննես Իշխանյանի դեմ ուժային մարմինների հալածանքի.
 
Որպես գրողներ, արվեստագետներ, մտավորականներ ու հայկական սփյուռքի (և ոչ միայն) այլ մտահոգված անդամներ, մենք ավելացնում ենք մեր անուններն այս ստորագրահավաքին, որպեսզի արտահայտենք մեր զայրույթը Հայաստանի ռազմական ոստիկանության և Երևանի մի շարք գրախանութների կողմից Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը գրաքննության ենթարկելու առիթով: Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Հեղինակին հարցաքննության ենթարկելը և գրականությունը գրախանութներից հանելը վերադարձնում է ստալինիզմի ու ֆաշիզմի պարզունակ, վայրագ, խավար և սարսափելի օրերը: 
 
Գրականությունը միջոց է, որով բաց հասարակությունը վերլուծում և քննարկում է իրեն դեմ ծառացած խնդիրները: Հայաստանում գրքի հինգ հարյուր ամյակի տոնակատարության վրա ստվեր է ընկնում, քանի որ մեր օրերում կա մի գիրք, որը վերաբերում է հայ հասարակության ժամանակակից և կարևոր հարցերին, սակայն ընթերցվելու հնարավորություն չունի:
 
Պատասխանատու կառույցներից, այդ թվում մշակույթի նախարարությունից և Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնից, պահանջում ենք դադարեցնել Հովհաննես Իշխանյանին քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (պոռնկագրական նյութերի կամ իրերի ապօրինի տարածում) գործ հարուցելու նախապատրաստությունը և հալածանքները: Մենք կանգնած ենք Հայաստանի գրողների կողքին, որոնք պաշտպանում են Իշխանյանին, և կհետևենք այս դեպքին ամենայն ուշադրությամբ, որպեսզի առաջարկենք մեր հետագա աջակցությունը Հայաստանում գրականությունը կառավարության ակնհայտ ճնշումներից և սպառնալիքներից ազատ պահելու համար:
 
Լուս.՝ Ն. Արմենակյանի


Մեկնաբանություններ (3)

Hovo
pashtpanoxnery hastat chen kardacel ayd grqic voch mi tox, hayhoyaxary, lpirsh, serakan hoxi vra xaxtva&i girq e, amota uxxaki tenc girq tpely mi hat el pashtpanely, de xosqi azatutyuna, tox pornoner nkaren tv-ov cuyc tan...
Mike Balabanain
The military should solve its more urgent problems like non-combat deaths in the army rather than waste time on a young write...
ara baliozian
bravo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter