HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է սահմանապահ զորքերի ծառայողներին

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Միքայել Համբարձումյանը իր խոսքում անդրադարձել է թուրքաադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանը ներկայացրել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև փոխանցել մարտական առաջադրանքները պատշաճ և համակողմանիորեն կատարելուն ուղղված՝ սահմանապահների պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Միքայել Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը,  Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter