HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մուծվել 1.23 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19.03.-24.03.2012 թթ. ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  1.28 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 422.3 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 37.15 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով 1  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 42.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 21.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:  

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 38.2 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 250.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 264.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ, Մթնոլորտի ՎԲ կողմից «Հայասի գրուպ» ՍՊ ընկերությունում համատեղ  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

ԿՀԹՎՆ ՎԲ կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման  համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 20.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.23 մլն դր գումար:                                    

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չնչին ու ծիծաղելի գումար, երբ որ Հայաստանի բնությունը օրը ցերեկով ՀՈՇՈՏՎՈՒՄ է: Վկան Սյունիքի ՏԱՍՆՅԱԿ (ու բազմացող) «անվնաս» բաց պոչամբարները: ՀԳ. Սյունիք = Օլիգարխային հանքային-ֆեոդալական կալվածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter