HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Ասկերանի Մադաթաշեն համայնքը

Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի բացում, հոկտեմբերի 25-ի երեկոյան հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը:

Լուսանկարը՝ արխիվային / hetq.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter