
Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան
Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Արցախի բնակչությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել