HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն. ձեռքի այրվածք

Այսօր Արցախում ընթացող ռազմական գործողությունների 30-րդ օրն է։ Ադրբեջանն այս ընթացքում թիրախավորել է նաեւ քաղաքացիական օբյեկտները, որի հետեւանքով վիրավորներ եւ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Նման իրավիճակում առաջին բժշկական օգնության գիտելիքները խիստ կարեւոր են, քանի որ դրանց չիմացությունը կարող է ճակատագրական լինել։

Ներկայացնում ենք, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն ձեռքի այրվածքի ժամանակ։

Առաջին օգնության կանոնների կիրառման հաջորդականությունը ցուցադրում է Հայկական կարմիր խաչ ընկերության հրահանգիչ Գայանե Անդրեասյանը։

Այրվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է սառեցնել մարմնի վնասված հատվածը։ Վերջույթների դեպքում՝ հոսող ջրով, իսկ մարմնի այլ հատվածների դեպքում՝ օգտագործելով սառը թրջոցներ։

Ըստ հրահանգչի՝ այրվածքի դեպքում ձեռքի զարդարանքները՝ մատանիներ, ժամացույց, թեւնոց պետք է հեռացնել հոսող ջրի տակ, իսկ այրվածքի մակերեսին կպած հագուստը զգուշությամբ կտրել մկրատով, բայց չհեռացնել մաշկից։

Առաջին օգնության հրահանգիչը պնդում է՝ որեւէ դեպքում այրվածքի մակերեսին չի կարելի քսել հավկիթ, ատամի մածուկ, ձեթ եւ այլ նյութեր։

Եթե վնասվածքն ի հայտ է եկել քիմիական նյութերի պատճառով, ապա պետք է մակերեսը մաքրել չոր կտորով, այնուհետեւ՝ լվանալ հոսող ջրի տակ։

Ցավը, մղկտոցը թուլացնելուց հետո պետք է վիրակապել վնասված հատվածը եւ տուժածին տեղափոխել բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter