
Ոստիկանության պատասխանատուները կպատասխանեն քաղաքացիների զանգերին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում այսուհետև կգործի «Ուղիղ կապ», որի նպատակն է ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը, ապահովել ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունը, պարզաբանել քաղաքացիներին հուզող հարցերը:
Շաբաթվա որոշակի օրերի և ժամերի քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուները:
Հերթական «Ուղիղ կապի» օրը, ժամը և թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվեն ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հաղորդաշարով և շաբաթաթերթով:
Տվյալ շաբաթվա «Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:
Մայիսի 17-ին «Ուղիղ կապով» տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման, ինչպես և վարորդական վկայականների հատկացման կարգի հետ կապված հարցերին կապատասխանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:
«Հարցերը կարող եք ուղղել մայիսի 17-ին՝ ժամը 14.30-ից մինչև 15.30-ը՝ 54-73-14 հեռախոսահամարով: Նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապը» չի գործելու»,- հայտնում է ոստիկանությունը:
Մեկնաբանել