Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար
Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել է։ Պայմանավորված այդ փաստով՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի կատարածը և վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետ կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:
ՊԲ-ի նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար և խոստացել անել հնարավորը մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել