
Մարտական խնդիր կատարելիս վիրավորվել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը
Մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանը։ Այս մասին հայտնում է արցախի ՊՆ-ն։
Արցախի նախագահ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ՝ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա ստացած վիրավորումը ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել