HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայավտոկայարան ՓԲԸ-ն դուրս եկավ մասնավորեցման ցանկից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն Հայավտոկայան ՓԲԸ-ն դուրս եկավ մասնավորեցման ցանկից: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները ապահովվելու են որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, ներդրվելու է միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ:

Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ: Ուստի անհրաժեշտություն է առաջացել պահպանել ընկերության ամբողջականությունը և պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 73 ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter