HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար` 6-ից 12 տարով ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացումներ են նախատեսվում ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքներից և զորահավաքային զորակոչից խուսափելու համար: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում 327 հոդվածում` վերոնշյալ հավաքներից խուսափելու համար սահմանելով վեցից տասներկու տարով ազատազրկում` գործող չորսից վեց տարվա փոխարեն։

Ռազմական դրության ժամանակ ծառայության վայրը կամ զորամասն ինքնակամ թողնելը ևս վեցից տասներկու տարվա ազատազրկում է ենթադրում:

Դասալքության համար իրավական պատասխանատվությունը սահմանվում է ութից տասնհինգ տարի ազատազրկում` գործող վեցից տասներկուսի փոխարեն: Խստացում է նախատեսված «հրամանը չկատարելու» հոդվածում` ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում: Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ հարկեր վճարելուց խուսափելը հանգեցնելու է մեկից հինգ տարի ժամկետով ազատազրկման:

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter