ԱԺ-ն վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան
Խորհրդարանն արտահերթ նիստում վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան:
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 4-ին: Կոնվենցիայի անդամ է 36 պետություն:
Ըստ այս կոնվենցիայի` կոնվենցիայի անդամ երկրները չեն հավաքագրում, օգտագործում, ֆինասնավորում կամ ուսուցանում վարձկանների` ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրավաչափ իրականացմանը հակադրվելու նպատակով: Այս կոնվենցիայի անդամ երկրների թվում է նաև Ադրբեջանը:
Վերահաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և նպատակները` կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը առաջացնում է պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողություններում Ադրբեջանի ագրեսիային մասնակցում են նաև վարձկան ահաբեկիչներ, որոնց ներկայությունը ռազմական գործողություններին ընդունել են թե տարբեր երկրներ, թե միջազգային մամուլում են տարբեր հրապարակումներ եղել, թե իրենց հարցազրույցներում հայտնել են ադրբեջանցի ռազմագերիները: Կոնվենցիային միանալը Հայաստանի համար լրացուցիչ գործիքակազմ է միջազգային ատյաններ դիմելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել