HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՔԿ նախագահի տեղակալ. «Պատերազմի ընթացքում 279 քրեական գործ է հարուցվել»

Ադրբեջանի հարձակման օրվանից մինչ օրս Քննչական կոմիտեում տարբեր հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է կենտրոնական հաշվառում, արդյունքները պարբերաբար ամփոփվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ Վերջինս նշեց, որ զինվորական քննչական վարչությունւոմ հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության, առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու փաստերով ևս քրեական գործ է հարուցվել ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական վարչության պետի կողմից, կազմվել է քննչական խումբ, որի կազմում  ընդգրկվել են կայազորի բոլոր քննիչները։

Մելիքյանի խոսքով՝ հարուցված քրեական գործերը ոչ միայն դատավարական առումով նշանակություն ունեն, այլ նաև դրանցով բացահայտված փաստական հանգամանքներն ինչպես այժմ, այնպես էլ հետագայում օգտագործվելու են քաղաքական և իրավական նպատառումներով։

«Քաղաքական նկատառում ասելով՝ հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը, իսկ իրավական առումով խոսքը միջազգային դատական ատյաններում իրավունքի խախտման փաստերը հիմնավորելու մասին է»,- ասաց Մելիքյանը։

Բացի այդ, ըստ ՔԿ նախագահի տեղակալի՝ հարուցված քրեական գործերով նշանակվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնականացումներ, նախաքննության արդյունքները տրամադրում են պաշտպանության բնագավառի լիազոր մարմնին, որպեսզի զոհված և խեղում ստացած, ինչպես նաև վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական երաշխիքների իրացումը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի։

Մելիքյանը նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեում մի շարք ծառայողներ մեկնել կամ պատրաստում են մեկնել զինվորական ծառայաության։

Մասնավորապես՝ 15 ծառայող որպես պահեստազորային զորակոչվել և արդեն ծառայության է նշանակվել տարբեր զորամասերում, 4 ծառայող կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ։ Բացի այդ՝ Քննչական կոմիտեի 150 քննիչ կամավորագրվել ու արդեն երրորդ օրն է՝ տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որպեսզի նրանք նույնպես մեկնեն առաջնագիծ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter