
Պաշտպանության բանակը շարունակում է հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները
Գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել