HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան չի լինի

Այսօր` հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան չի լինի: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին նիստին պատգամավորները գործադիրի անդամներին բանավոր հարցեր են հղում:

ԱԺ նիստի սկզբում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին, հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլն» ունի՞ նման որոշում՝ չգալ հարցուպատասխանին: Պատգամավորի խոսքով` բացի ռազմական դրության իրավական ռեժիմին անմիջականորեն առնչվող հարցերից, որոնք կարող են պետական գաղտնիք պարունակել, կան այլ հարցեր ևս, ինչպես կորոնավիրուսի ահագնացող տեմպերը, Հայաստան տեղափոխված 90 հազար փախստականների վերաբերյալ հարցերը և այլն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց` այս օրերին Կառավարության անդամները գերծանրաբեռնված են:

«Այո՛, խմբակցությունը որոշում է կայացրել այս քառօրյայի ընթացքում Կառավարությանը չծանրաբեռնել լրացուցիչ, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները այդ հարցերին ընթացք տալու համար հնարավորություն ունեն Կառավարության ներկայացուցիչների հետ առանձին կապ հաստատելու: Այնպես որ մեզ մոտ այդ որոշումը կա, բայց միայն այս անգամ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Ի դեպ, այսօր խորհրդարանը քվորում չուներ. ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` մինչև 14:00-ն պատգամավորներն իրավունք ունեն գալ և գրանցվել: Եթե մինչ այդ ժամը անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրացվեն, նիստ չի լինի: Տեղեկացնենք նաև, որ քառօրյա նիստերի օրակարգը սպառվել է: Հերթական նիստերի աշխատանքից անմիջապես հետո հրավիրվելու է արտահերթ նիստ` հոկտեմբերի 27-ի երեկոյան հրավիրված նիստի շարունակությունը: Այս նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter