
Հակառակորդը թիրախավորել է Շուշին
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
«Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։
Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- տեղեկացնում է ԱԻՊԾ-ն։
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել