
«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքին գումար է փոխանցվել աշխարհի 73 երկրից
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որ երկրներից են ամենաշատ նվիրատվությունները կատարվել «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում:
Ըստ հրապարակված տվյալների՝ կատարվել է 150 միլիոն դոլար նվիրատվություն աշխարհի 73 երկրից: Հավաքված գումարի 45,3 %-ը փոխանցվել է ԱՄՆ-ից, 33,3 %-ը՝ Հայաստանից, 10,7 %-ը՝ Ռուսաստանից:
Մնացած տվյալներին կարող եք ծանոթանալ հիմնադրամի հրապարակած ինֆոգրաֆիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել