
Հակառակորդը շարունակում է «Սմերչով» հարվածներ հասցնել Ստեփանակերտին և Շուշիին
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Մասնավորապես հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Լուսանկարը՝ արխիվային / mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել