HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաբացարկ հայտնեց

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 7 ընտրատարածքից: Այս մասին «Հետքին» տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցությունից:

Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից  առաջադրվել էր նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա հիմնական մրցակիցը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր, որ բոլոր ընտրատեղամասերում ընդդիմությունն ունենա մեկ թեկնածու, որպեսզի ձայները չփոշիանան:

Առաջադրումներից հետո, երբ հայտնի են եղել թեկնածուները, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ թեմայով հանդիպումներ է ունեցել ՀԱԿ-ի եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ, սակայն Հայ ազգային կոնգրեսը մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի առաջարկը:

Հակառակ արմատական ընդդիմության մերժմանը՝ այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել եւ ընտրապայքարը շարունակել համամասնական ընտրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter