HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 միլիարդ դրամի գերակատարում ենք սպասում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Այս մասին կառավարությանղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ, եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին՝ նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 միլիարդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է, մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։ Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter