
Վաղ առավոտյան վերսկսվել է Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղոդմամբ՝ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:
«Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ»,- նշված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել