HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆորդն» ընկել է Որոտան գետը. երկու զոհ և երեք վիրավոր

Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.45-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Աննա Գ.-ն, 1966 թ. ծնված Ալլա Պ.-ն, 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն, ինչպես և 1957 թ. ծնված Քաջիկ Աղագուլյանի և 1995 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանի դիակները:

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 08.00-ի սահմաններում, Քաջիկ Աղագուլյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին ընկել ձորը' Որոտան գետի մեջ, ինչի հետևանքով Ք. Աղագուլյանը և ուղևոր Անդրանիկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ նշված երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter