HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները

Տավուշի մարզում արդեն ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

«ՀՀ վարչապետի կոչից հետո Տավուշի մարզում սկսվեց ակտիվանալ կամավորական ստորաբաժանումների ստեղծումը. վերջին օրերի ընթացքում մենք կարողացանք ձևավորել առաջին մեծ ստորաբաժանումը՝ բաղկացած 3 վաշտից, որոնք այս օրերին զբաղված են մարտական և կրակային պատրաստությամբ: Այսպիսի խոշոր մի քանի ստորաբաժանում ևս կստեղծվեն, որոնք կզբաղվեն և սահմանային գոտու ամրապնդման աշխատանքներով, և զինված ուժերին համակողմանի աջակցությամբ: Սրանով հիմք է դրվում նաև աշխարհազորի ստեղծմանը»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter