«Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն գնեց Բիլայնը
2020թ․ հոկտեմբերի 29-ին «ԹԻՄ» ՍՊԸ-ն ձեռք բերեց «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։
Այս մասին հայտնում է «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունը։
«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։
Ինչպես նշեց Հայկ Եսայանը գործարքի կնքումից անմիջապես հետո․ «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել