HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան սպառնում է փակել Համաշխարհային բժշկական ասոցիացիայի թուրքական մասնաճյուղը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) խիստ քննադատել է Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան մտադիր է փակել ՀԲԱ-ի թուրքական մասնաճյուղը «հիվանդներին և բժշկական անձնակազմը ահաբեկիչներից պաշտպանելու համար»։

Այս շաբաթ օրը տեղի ունեցած իր առցանց տարեկան համաժողովի ժամանակ ՀԲԱ-ն հայտարարեց, որ ասոցիացիայի թուրքական մասնաճյուղի անդամ հազարավոր մասնագետներին որպես ահաբեկիչ որակելը «ծանր զրպարտություն է և վիրավորում է բժշկությունը որպես մասնագիտություն»:
ՀԲԱ-ն արտակարգ կերպով ընդունած իր որոշման մեջ հորդորում է Թուրքիայի կառավարությանը պաշտպանել «Թուրքական բժշկական ասոցիացիան» որպես ազգային անկախ ասոցիացիա և կանխել ցանկացած իրավական կարգավորման ընդունում, որը կվնասի ասոցիացիայի մասնագիտական ինքնավարությանը:

«Համաշխարհային բժշկական ասոցիացիան դեմ է Թուրքիայի կառավարության կողմից այս միջամտությանը իր անկախ գործունեության մեջ: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում հարգել բժշկության համընդհանուր մասնագիտական արժեքները, որոնք հիմնված են հազարամյակների փորձի վրա և նպատակ ունեն գերակայություն համարել անհատների և հասարակության առողջությունը»,- ասել է ասոցիացիայի նախագահ, բժիշկ Միգել Խորխեն:

«Թուրքական բժշկական ասոցիացիան» վերջին տարիների ընթացքում ենթարկվել է Թուրքիայի կառավարության բազմաթիվ հարձակումների։ Այս հարձակումները սրվել են այն բանից հետո, երբ ասոցիացիան 2018-ին հրապարակային հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ «պատերազմը հանրային առողջության մեծ խնդիր է»: Թուրքիայի ռազմական գործունեությունը քննադատելու համար ասոցիացիայի 11 անդամ ձերբակալվել էր, որից հետո բժիշկները կազմակերպել էին մի քանի բողոքի ցույցեր։ Չնայած այդ ցույցերին, Թուրքական բժշկական ասոցիացիայի մի քանի առաջնորդներ արդեն ձերբակալվել և դատապարտվել են ազատազրկման:

Գլխավոր լուսանկարը՝ ahwalnews.com-ի, թուրք բժիշկների բողոքի ցույցը 2018-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter