Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալմաթի
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին:
Այցի ծրագրում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Հերմինե Նաղդալյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել