HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր ապագան ուզում ենք կապել Ջերմուկի հետ» (վիդեո)

Բնապահպանների մտահոգություններն Ամուլսարի մասին

Կարեն Մանվելյան. WWF.  «Կենսաբազմազանության մասին, թե ով է կատարել ուսումնասիրություն, չգիտեմ: Ամուլսարը հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի անցման ուղին է,ինչպես նաև  կովկասյան ընձառյուծի, որ Հայաստանում 5-7 հատ է մնացել: Բուսական աշխարհը շատ թույլ է ուսումնասիրված, ով է ուսումնասիրել, մեզ համար պարզ չի: Պետական ծրագիր կա, որ «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծվի: Դա կբերի Ջերմուկի զարգացմանը և Գնդեվազի զարգացմանը, այդ ծրագրի շրջանակներում: Իրենք ասում են` պետք է անտառ վերականգնում անեն, նախ  այդ բարձրության վրա անտառ չի աճի: Իրենց ծրագրի մեջ ասվում է, որ քամիները ձախից աջ է գնալու: Դա ո՞նց  որոշվեց, որ միշտ ձախից աջ է գնալու, այլ ոչ մեկ-մեկ` աջից ձախ: Իրենք ասում են, թող Ջերմուկն անհոգ լինի գրունտային ջրերը դեպի հարավ են գնալու, այսինքն Սյունիքի մարզը միայն  թող աղտոտվի»:

Նարեկ  Հարությունյան. աշխարհագրական գիտությունների թեկնածու. «Երկրաբանական առումով  Ջերմուկը սեյսմիկ գոտում է գտնվում, դրա վառ օրինակն է Ջերմուկի տաք ջրերը: Ջերմուկը երկրաբանական ճեղվածքի վրա է գտնվում, այդ գոտում 10-12 տոննա պայթեցումներ կատարել խիստ վտանգավոր է, որովհետև հենց ինքը կարող է երկրաշարժի առաջացման պատճառ դառնալ»:

Հասմիկ Էվոյան. «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն. «Կարծիք հնչեց, որ Գեոթիմի ներկայացուցիչները պետք է  գային, բայց այս սեղանի շուրջ շատ կարևոր մարդկանց խումբ պակասում է: Եվ դա Գեոթիմը չէ, այլ ՀՀ կառավարությունն է և բնապահպանության նախարարությունը, ովքեր տվել են լիցենզիա: Օրենսդրական թեացումներ ունենք, բիզնես կազմակերպությունները ներդրումներ են կատարում, դրանից հետո նոր ձևական հանրային  լսումներ են անում: Հետո շատ ավելի մեծ ճնշումներ են կարողանում բանեցնել կառավարության վրա, որ իրենց ներդրումները հետ բերեն: Պայքարի վեկտորը պետք է ուղղվի ոչ թե Գեոթիմ կազմակերպություն, այլ ՀՀ կառավարություն»:

Ապրես  Զոհրաբյան. «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն. «Գեոթիմ կազմակերպությունը ընդհանրապես ոնց է մտածել` պետք է գա մի ամբողջ քաղաք իր ամբողջ ենթակառուցվածքներով ոչնչացնի, ու մարդիկ սուս ու փուս նայելու են, թե ոնց է այս ամենը ոչնչացնում և  իր փողերն առնում գնում: Ջերմուկն այդ իմաստով է լավ, որ ինքը Հայաստանի բրենդներից մեկն է: Տուրիստների համար մի քանի բան կա. Գառնի, Գեղարդ, Տաթև, Արցախ, Ջերմուկ, Սևան… Իրենք այստեղ չեն, եթե այստեղ լինեին, բարի խորհուրդ կտայի իրենց. «Եթե ծախսել եք 35 մլն, մի ծախսեք  հավելյալ 36-ը»»:

Արտաշ Առաքելյան. Ջերմուկի զարգացման կենտրոն. «Ես ինձ ավելի ուժեղ եմ զգում երբ այստեղ տարբեր մանսագիտությունների տեր մարդիկ սատարում են մեզ` երիտասարդներիս: Մենք էլ ենք կողմ որ զարգանա, բայց ոչ այս ձևով: Երիտասարդների անունից կարող եմ ասել, որ մեր ապագան ուզում ենք կապել Ջերմուկի հետ»:

Անուշավան Խաչատրյան. Ջերմուկի զարգացման կենտրոն.  «Հետ չենք կանգնելու ոչ մի բանից, անկախ նրանից ` իրենք այս հանքը ոնց  շահագործեն, երբ շահագործեն, կամ ով շահագործի: Մեր նախնիները, մեր պապերը այս քաղաքը հասցրել են մեզ են առողջ վիճակով, մենք էլ փոխանցելու ենք մեր երեխաներին էլի առողջ վիճակով: Անգլիական կազմակերպություն չլինի, ով ուզում է լինի, պետք լինի` կգնանք օրերով, շաբաթներով, ամիսներով կնստենք այդ սարի վրա, ու թող մեր տակից ուզենան այդ սարը տրաքացնեն»:

Մեկնաբանություններ (1)

NVARD
ERANI TE HAY 4LINEI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter