HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արցախի քաղաքացիների համար բժշկասոցիալական վերափորձաքննության ժամկետը երկարացվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նախարարի տեղակալը ներկայացրեց նախարարության գործառույթները՝ Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված անձանց կեցության հարցերը կարգավորելու մասին:

Տաթևիկ Ստեփանյանն ասաց, որ կարևոր փոփոխություն է կատարվել հաշմանդամության վերափորձաքննության գործընթացում: Ըստ նրա՝ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բժշկասոցիալական փորձաքննություն պետք է անցնեն ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ժամկետը երկարացվել է մինչև 2021 թ. հունվարի 15-ը: Հետևաբար թոշակները,  սոցիալական բնույթի այլ նպապաստների վճարումը կկատարվի արդեն իսկ սահմանված չափով՝ հիմնվելով քաղաքացու ունեցած հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի վրա:

Հոկտեմբեր ամսվանից սկսած վճարվում են նաև Արցախից ժամանակավոր տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները: Նշված անձինք անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Հայաստանում «Հայփոստի» բաժանմունք և ստանալ կենսաթոշակը:

Փոփոխությունից մեկն էլ այն էր, որ ՀՀ քաղաքացիները կարող են սոցիալական փաթեթի գումարները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter