HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոխնախարարը կոչ է անում սոցիալական ցանցերում գրառում կատարելու փոխարեն զանգահարել նախարարություն

«Որևէ սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն կոչ եմ անում քաղաքացիներին զանգահարել 114 և 117 թեժ գծեր»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում գրառումներ Արցախից ժամանած ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու կարիքի մասին: Նախարարի տեղակալը նորմալ է համարում, որ թեժ գծերի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է զանգին փոքր-ինչ ուշ պատասխանեն, սակայն ասում է, որ գրառում կատարելու վրա 4-5 րոպե ժամանակ «ծախսելու» փոխարեն նպատակահարմար է կապ հաստատել նախարարության հետ:

Տաթևիկ Ստեփանյանը հավելեց, որ հեռախոսազանգով ստացված հայտերը լրացվում են օնլայն: Դրանք համակարգված ներմուծվում են ծրագրի մեջ և առավելագույնը 1 ժամվա ընթացքում թեժ գծի աշխատակիցները և կացարանների համակարգման շտաբը, որտեղ աշխատում է 40-ից ավելի աշխատակից, հնարավորինս արագ արձագանքում են:

«Եթե, այնուամենայնիվ, գտնվեն այնպիսի քաղաքացիներ, ովքեր հայտնվել են դրսում, չգիտեն՝ ուր գնալ, հյուրընկալող ընտանիքն է դադարում նրանց հյուրընկալել և այլն, կոչ եմ անում առանց աժիոտաժ ստեղծելու, մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1: Այնտեղ դռները բաց են, աշխատում են 24-ժամյա գրաֆիկով»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter