HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի ուսանողներին

Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական  ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսեց նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարեց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter