HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիրը գլորում են սովետական գրաքննության ժամանակաշրջան»

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար փետրվարի 27-ին հարցաքննել են ռազմական ոստիկանությունում, ապա մարտի 23-ին Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Ռազմական ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից քաղաքացիական անձի դեմ փորձելով քր. գործ հարուցել և եզրահանգումներ  տալիս, որոնք  միայն բնորոշ են գրաքննությանը, որից Հայաստանը ազատվել է 1991 թ. անկախություն ձեռք բերելով: 

Որևէ մեղադրանք չկարողանալով գտնել, ուժային կառույցները փորձում են քրեական գործ հարուցել Քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելը»: Ռազմական ոստիկանությունը գիրքը տվել է մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն պոռնկագրական փարձաքննության:

Այս ճնշումները ստեղծագործական գործունեության դեմ ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության  20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ գեղարվեստական գրքի համար հեղինակին ուժային կառույցները պատասխանատվության  կանչելով երկիրը գլորում են սովետական գրաքննության ժամանակաշրջան:

Պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից և ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը և հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:

Հայաստանի  Հելսինկյան  կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ

ՀԳ. Հայտարարությունը բաց է ստորագրման համար

Լուս.՝ Ն. Արմենակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter