HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի 6 ֆիլմ

Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի գրասենյակը։

Այս նախագծով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։ Նախագծի գործընկերներ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։:

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին, ժամը 20։00։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին, ժամը 20։00 և նոյեմբերի 6-ին, ժամը 18։00։

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին, ժամը 20։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 18։00։ Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին, ժամը 20։00։ 

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 20։00։ 

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 5-ին, ժամը 18։00։ Հավելենք նաև, որ բացի ֆիլմերի ցուցադրություններից, կկազմակերպվի պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառք:

«Նվիրում Արցախին» նախագծի  ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրություն 2 ժամ առաջ, Idram-ի տերմինալների միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter