
Ադրբեջանը կիրառել է ֆոսֆորային զենք՝ ստեղծելով բնապահպանական աղետի վտանգ (տեսանյութ)
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, այս զինատեսակը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
«Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում
են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են»,-նշել է Շ. Ստեփանյանը։
Մեկնաբանել