Այս շաբաթ առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին
Մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին շուրջ 450 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1700 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների' դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ:
Մասնավորապես, մայիսի 11-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, թշնամու արձակած գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Բալասանյանը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկված պատասխան գործողություններից հետո ադրբեջանցիների ակտիվությունը ճնշվել է: ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ըստ հետախուզական տվյալների' թշնամին կրել է կորուստներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել