
Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, Մարտունին և Մարտակերտը, հիմա էլ՝ Շուշին
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը, առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին՝ Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին՝ Շուշին հայտնվել են Ադրբեջանի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։
Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել