HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արիության համար» մեդալներ՝ առաջնագծում կռվողներին

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առաջնագծում կռվող մի շարք զինծառայողներ «Արիության համար» մեդալի են արժանացել՝ ռազմական գործողությունների ընթացքում կարևոր ներդրումներ ունենալու համար։

Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը:

Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը: Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Աշոտիկի Վերդյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Արման Սեյրանի Սևումյանը, Արթուր Արմենի Ասրիյանը, Հարութ Արարատի Համզոյանը, Խորեն Սուրենի Ավանեսյանը, Սասուն Խորենի Սահակյանը, ավագ-սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Վալերիի Առաքելյանը, Սեյրան Գագիկի Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Ռաշիդի Գևորգյանը, Հարութ Արթուրի Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

«Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը»,- ՊԲ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter