HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. սպասվում են տեղումներ

Մարտի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության տարածքում ամենուրեք, 28-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում: Մարտի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ: Մարտի 27-28-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter