
Պաշտպանության բանակը գերեվարել է սիրիացի վարձկան Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին (տեսանյութ)
Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ամուսնացած է, ունի 5 երեխա:
«Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,- հայտնել է ՊՆ խոսնակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել