HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Ավելի վաղ, թուրքական կողմը հայտնել էր 49 զոհերի մասին։ 

«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 51-ի, 896-ը տուժել են։ Շարունակվում են փլատակների տակից ողջ մնացածների որոնման և դուրսհանման աշխատանքները»,- հայտարարել է Օքթայը։ Փլատակների տակից հանվել է ավելի քան 100 մարդ։ Տեղում աշխատում է շուրջ 5000 փրկարար։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Իզմիրի նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտ։ Երկրաշարժի արդյունքում փլուզվել է առնվազն 20 շենք։ Առաջին ցնցմանը հաջորդել է 5,1 մագնիտուդով երկրորդ ցնցումը, որի էպիկենտրոնը գտնվել է Քուշադասը շրջանից 20 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժն առաջացրել է ցունամի, որը ջրածածկ է արել Սեֆերիհիսար քաղաքի մերձափնյա փողոցները։ Հունական Սամոս կղզում էլ երկրաշարժի արդյունքում զոհվել է երկու մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մի քանի շենք փլուզվել է։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան նշել է, որ բժշկական օգնություն է տրամադրվում 213 տուժածների, որոնցից 8-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Քոջան հավելել է, որ 15 մարդ վիրահատվել է։ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերն էլ հայտնել է, որ հազարավոր մարդիկ գտնվում են ժամանակավոր ապաստարաններում։

Լուսանկարը՝ Mert Cakir/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter