
Արայիկ Հարությունյանին սպասարկող ավտոմեքենան խոցելու մասին լուրը ապատեղեկատվություն է
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղակտվությունն այն մասին, թե իբր խոցվել է նախագահ Արայիկ Հարությունյանին սպասարկող ավտոմեքենան։ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:
Մեկնաբանել