
Ռմբակոծվում է Մարտունին
Ադրբեջանը պարբերաբար հրթիռակոծում է խաղաղ բնակավայրերը, քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այսօր հերթական անգամ Ադրբեջանն այստեղ կիրառեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքին։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել