HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի  նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       23.70C (1990 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                          -3.70C (1978 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       9.40C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter