
Հակառակորդը շարունակում է գրոհել. օպերատիվ մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ է
Պաշտպանության բանակը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում:
«Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է:
Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:
Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:
Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է:
Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել