HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռագործ ցանցեր՝ ռազմաճակատի համար

Նաիրի Զարյանի անվան միջնակարգ դպրոցի ընդունարանը, մարզադահլիճն ու կերպարվեստի սենյակն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ծառայում են որպես աշխատարան՝ դպրոցի ներկա ու նախկին աշակերտների, նրանց ծնողների, հարակից թաղամասերի բնակիչների և կամավորների համար։ Նրանք առավոտից մինչև ուշ երեկո զինվորական քողարկող ցանցեր և հագուստ են պատրաստում՝ ռազմաճակատ ուղարկելու նպատակով։

Երբեմն ցանց գործելու հանգիստ ընթացքն աշխուժանում է, ինչը նշանակում է, որ Արցախ մեկնող մեքենան շուտով շարժվելու է, և հարկավոր է արագ վերջացնել նոր սկսած ցանցը։

Երեկոյան խմբին միանում են նրանք, ովքեր նոր են վերջացրել իրենց հիմնական աշխատանքը։ Դպրոցի աշակերտներից մի քասնիսը ողջ օրն են անցկացնում այստեղ։ Մի քանի օր նույն բանը կրկնելով՝ կամավորներն արհեստավարժ են դարձել և  նորեկներին մանրամասն բացատրում են ցանց գործելու, կտորը կտրելու առանձնահատկությունները։ Կարևոր է, որ ցանցը խիտ լինի, ամուր և բնական պայմաններում անտեսանելի։

Անի Ղուլինյան,
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter