HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանը պատասխանում է Դուբայից. նա միգուցե ընդունի Փաշինյանի առաջարկը

Ինչպես տեղեկացրել էինք, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի օր է, ինչ ընտանիքի հետ հանգստանում է Դուբայում, սակայն ընտրական գործընթացները  չեն թողնում, որ պատգամավորը լիարժեք հանգստանա: Նա առաջադրվել է Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի է հրավիրել:

«Հետքի» հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը նախ ասաց, որ իրեն ավելի շատ մրցակից է համարում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վարդան Վարդանյանին, ապա ավելացրեց, թե հնարավոր է ընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, քանի որ իր ընտրողների համար շատ բան է արել եւ խուսափելու բան չունի:

Մեկնաբանություններ (4)

KAREN
NIKOL jan gaz tur
Karen
Astvac ta vor lfik@ hamadanvi NIKOLI arajarkin het:Ayd handipman jamanak miguce shat gaxtni baner bacahaytven lfiki ev ir kusakcutyan veraberyal:
Մեսրոպ Մեսրոպյան
Զավեշտը այն է, որ Ալեքսանյան Սամվելը ըստ էության ծիծաղում է ոչ թե ընդիմադիր ընտրազանգվածի վրա, երբ հայտարարում է, որ ինքը այլևս բիզնեսով չի զբաղվում, արդեն քաղաքականությամբ ե զբաղվելու, և քիթն էլ վիրահատել է իր բիզնեսմեն կնոջ փողերով, այլ նման անլուրջ պատասխաներով ծիծաղում է իր նախագահի ու իր թիմակիցների վրա:
sargis
Եթե Ս.Ալեքսանյանն ասել է թե հնարավոր է ընդունի Ն.Փաշինյանի առաջարկությունը, ապա դա նշանակում է, որ հաստատ չի ընդունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter