Սամբոյի Եվրոպայի առաջնության 2-րդ օրն` առանց մեդալների
Այսօր' Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության մրցումների երկրորդ օրը, ասպարեզ դուրս եկան Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ): Ցավոք, հայաստանցի մարզիկները չկարողացան դրսևորել իրենց լավագույն հատկանիշները. Վահանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում, իսկ Մավրիկն ու Անդրանիկը զբաղեցրին 5-րդ հորիզոնականը:
Երեկ' առաջնության մրցումների առաջին օրը, հայաստանցի սամբիստներից երեքը' Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ), արժանացել էին բրոնզե պարգևների, իսկ Փայլակ Վարդազարյանը (62 կգ) զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել