Մարզպետը հերքում է, որ իր Արմավիրում ստորագրություններ են հավաքում
Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի են ակտիվանում կուսակցություններն ու անհատ թեկնածուները: Մի քանի օր է՝ Արմավիրի մարզում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ի համար պետական կառույցները ստորագրություններ ու անձնագրային տվյալներ են հավաքագրում:
ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքի» հետ զրույցում հերքեց, որ նման բան կարող է լինել: Հարցին, թե հնարավոր է նման լուրեր տարածեն մրցակից կուսակցությունները, Աշոտ Ղահրամանյանը պատասխանեց. «Թեւակոխել ենք ընտրությունների թեժ շրջան, չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել: Եթե ոչ մի բան չեմ լսել, չեմ տեսել, գեղեցիկ չի, որ մեկնաբանեմ»:
Արմավիրի մարզպետն ասաց, որ ՀՀԿ-ն մարզում 10.000-ից ավել անդամ ունի, իսկ վերջին տարիներին անդամագրվողների 80-90 տոկոսը երիտասարդներ են:
Աշոտ Ղահրամանյանի խոսքերով՝ մարզում նախընտրական վիճակը նորմալ է, լարվածություն չկա: Մարզի 3 ընտրատարածքներում առաջադրվել են 5-ական թեկնածուներ, եթե ընտրական հանձնաժողովները բոլորին գրանցեն, ապա ապրիլի 8-ից թեկնածուները կսկսեն քարոզարշավը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել